կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 10:50
Աշխարհ

Դոնեցկի աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր

Դոնեցկի աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ երկրում աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

«Այսօր շատ հարցեր են տալիս՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Դոնեցկի  բանակը ցրված կիսապարտիզանական ջոկատներից վերածվեց հզոր ռազմական կազմակերպության, որն ունակ է ոչ միայն դիմադրել ուկրաինական զինված ուժերին, այլ նաև հաղթել նրանց մարտի դաշտում: Կիևում և Արևմուտքում կրկնում են ռուսական ռազմական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն ուկրաինական բանակի  զանգվածային պարտությունները: Մենք երբեք չենք թաքցրել, որ կան շատ ռուսներ, առանց որոնց օգնության մեզ համար ավելի դժվար կլիներ պայքարել»,- ասել է Զախարչենկոն:

 

Նա նշել է, որ ռուս կամավորների թվում կան շատ նախկին զինծառայողներ: