Փոխարժեքներ
19 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Գեւորգ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությանը՝ անհապաղ.
1. Իրականացնել տեղեկատվական հոսքերի կառավարման արտակարգ միջոցառումներ:
2. Տալ ուղեցույցային խորհրդատվություն՝ ստեղծված իրավիճակում նյութերի բովանդակային շեշտադրումների, ուղերձների հետ աշխատանքներում:
3. Դառնալ առաջին տեղեկատվության աղբյուրը՝ լրատվամիջոցների հետ ինտենսիվ աշխատելու միջոցով:
4. Աշխատել հատկապես սփյուռքի օտարալեզու, ինչպես նաև առաջադեմ միջազգային լրատվամիջոցների խմբագրությունների հետ՝ ռազմական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության մատակարարման առումով:
Լրատվամիջոցներին՝
1. Մի զբաղվեց ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության տիրաժավորմամբ, մի դարձեք գործիք նրանց տեղակատվաքարոզչական մեքենայի ձեռքին:
2. Ցանկացած նման տեղեկատվության առկայության դեպքում պարզաբանում ստացեք ՊՆ-ից, նոր որոշեք՝ հրապարակել նյութը, ինչպես հրապարակել՝ ելնելով հասարակական տեղեկատվական անվտանգության ապահովման առաջնահերթությունից:
3. Մի վստահեք ռազմական գործողությունների մասին նյութերի պատրաստումը սկսնակներին, ոլորտից ու Հայաստանի և ԼՂՀ-ի աշխարհագրությոնից ոչինչ չհասկացող լրագրողներին: