|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Եթե մինչև հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում, հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երևում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել, որոնք նույնպես Թեղուտի հանքի սեփականատերն աչքի տակ է առել:
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը կգնա նման քայլի, քանի որ, ըստ նրա, ընկերությունն արդեն բազմաթիվ խախտումներով իր գործերն առաջ է տանում: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ ամերիկյան մի ընկերություն վերագնահատում է իրականացրել և պարզել, որ ընկերությունը փորձաքննություն չանցած նախագծով է առաջնորդվում՝ չնայած որ այն միանգամայն նոր նախագիծ է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։