|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կենսաթոշակառու, 35 տարի «Արմենիա» բժշկական կենտրոնում աշխատած նախկին բուժքույր Նինել Իվանյանը կառավարությունից պահանջում է օգնել իրեն, վերականգնել արդարությունը և տալ բարոյական, նյութական վնասների փոխհատուցում:
Նա աշխատանքից ազատվել է նվաստացուցիչ, նրա պատմելով` իրականությանը չհամապատասխանող մեղադրանքների հիման վրա:
Այսօր Նինել Իվանյանը, որպես բողոքի նշան, նստել էր կառավարության շենքի առջեւ: Նա ցույց էր տալիս լուսանկարներում այն բուժքույրերին, ովքեր իսկապես անբարեխիղճ են եղել իրենց աշխատանքում, սակայն նրանց փոխարեն հենց իրեն են ազատել աշխատանքից:
Նշենք, որ կնոջը հաջողվեց մոտենալ վարչապետին և ասել, որ 9 տարի է` իր ձայնը տեղ չի հասնում: