| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԻՆ-ը հայտնում է, որ հունիսի 27-ին` ժամը 10.21-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով Վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1950 թ.) տեղում մահացել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել` 12.22-ին:
Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մենք տեղեկացրել էինք այս միջադեպի մասին, և որ մեքենայի մեջ զինծառայողներ են եղել: