|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը:
«Հժ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում: Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:
Նաև Թովմասյանն ԱԺ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի: Միևնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։