|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
«Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել: Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա:
Լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաև ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է հիվանդանոց՝ զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց: Անծանոթներին արգելում են հանդիպել Նորայրին ու Վալերիին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։