|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տոկիոյում վիրուսային ինֆեկցիայով հոսպիտալացվել է աշխարհահռչակ երաժիշտ, նախկին The Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: 71-ամյա Մաքքարթնին չեղյալ է հայտարարել Ճապոնիայում և Հարավային Կորեայում նախատեսված համերգային շրջագայության մնացած ելույթները:
Անցյալ շաբաթ Մաքքարթնին երկրպագուներից ներողություն էր խնդրել մի շարք համերգներ հետաձգելու համար: Դրանից հետո նրա առողջական վիճակը զգալիորեն վատացել է:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լսարանին սիրո, աջակցության և ըմբռնման համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպեմ բոլորիդ հետ»,- ասվում է Մաքքարթնիի հայտարարության մեջ:
Փոլ Մաքքարթնին շրջագայության ընթացքում Ճապոնիայում համերգներ պետք է տար մայիսի 17-24-ը, Հարավային Կորեայում՝ մայիսի 28-ին: Բացի դրանից՝ նա ԱՄՆ-ում ունի ծրագրված 19 ելույթ, որոնց հետաձգվելու մասին տեղեկատվություն դեռ չկա: