Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ: