|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ երեկոյան դեռեւս չճշտված պայմաններում հայ-ադրբեջանական զորքերի շփնման գծում` Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից անհայտ կորել է Վայքում տեղակայված զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վ. Հարությունյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ` ինչ պայմաններում է կորել սպան, ինչ է պատահել: Հայտնի է միայն, որ Հարությունյանը եղել է մարտական դիրքերում: Երկու վարկած է դիտարկվում` կա'մ սպան մոլորվել է, կա'մ խեղդվել մոտակա լճում:
Սպայի որոնման աշխատանքները շարունակվում են: