Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը զարմացած չէ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումից, քանի որ, ըստ նրա, քաղաքականության մեջ զարմանալի երեւույթներ չկան: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ միշտ լավատես է ու լավատեսորեն է տրամադրված` ՕԵԿ-ի քաղաքական ապագայի հետ կապված:
«Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին եւ կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը, ամեն դեպքում, համատեղ ապրած տարիների հանդեպ պետք է պահպանել, ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին: Համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների տեսքով եւ այլն եւ կարծում եմ որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել` ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ իր կողմից ձեւավորվելիք կառավարություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` երկրում առկա խնդիրներն այսօր ավելի բարձրաձայն են հնչում իշխանության շուրթերից, եւ անգամ առանց ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու` Հանրապետական կուսակցությունն է առաջինը մատնանշում առկա խնդիրները, որովհետեւ գիտեն այդ խնդիրների լուծման ճանապարհները: Աշոտյանը համարում է, որ կառուցողական ընդդմությունը երկրի քաղաքական կայունության եւ զարգացման կարեւորագույն երաշխիքն է:
«Չեմ կարծում, որ խրամատի այն կողմում ինչ-որ հակադիր ուժեր ունենք, և անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր, քննարկումներ եւ դրանց արդյունքում իշխանությունը, լսելով տարբեր հարցեր, կարող է լուծումներ տալ»,- ասաց նախարարի պաշտւոնակատարը` հավելելով, որ իրենք քաղաքականության մեջ խրամատներ փորողներ չեն: