|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրապարակել է տեսագրություն, որում վերարտադրված է Ռովնո քաղաքում «Պրավի սեկտոր» ազգայնական շարժման առաջնորդներից Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բիլի) ձերբակալությունը, որի ժամանակ նա սպանվել էր: Ավակովը այն տեղադրել է Facebook-ի իր էջում:
Նշենք, որ երեկ ուկրաինական «Պրավի սեկտոր» խմբավորման ակտիվիստները գրոհել են Գերագույն ռադայի շենքը` պահանջելով Արսեն Ավակովի անհապաղ հրաժարականը: Նրանք նաև ցանկանում են դատի տալ Ավակովին` մեղադրելով նրան շարժման առաջնորդ Սաշկո Բիլիի սպանության մեջ:
Ավակովը խոստացել է առաջիկայում հրապարակայնացնել գործի բոլոր գաղտնի փաստաթղթերը, տեսագրությունները և աուդիոփաստերը: