Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է. «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել: Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» եւ փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ «ապացույցներ»:
Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել: Մի խոսքով, «հայ վետերանները» զանգահարել են Հայաստանի երկրապահների միություն, եւ այստեղից նրանց պատասխանել են, որ Սուրիկ Ղազարյան անուն-ազգանունով անդամ չունեն: Հետագայում նաեւ ԼՂՀ ազատամարտիկների կազմակերպությունից են ճշտել, որ նախկին դատավորը ոչ մի կապ չունի ղարաբաղյան պատերազմի հետ:
Բայց մինչ այդ մանրամասները կպարզվեին, Սուրեն Ղազարյանը հասցրել է զարմացնել ամերիկահայերին իր պահվածքով:
Նախ, նախկին դատավորը պահանջել է, որ իրեն դիմեն գեներալ-գնդապետ, թեեւ մարդիկ նկատել են, որ նրա ուսադիրի վրա մեկ մեծ աստղ է՝ արդարադատության գեներալ-մայորի: Ապա դատավորը զինվորական խանութից նոր հագուստ է գնել, տարբերանշաններ, նաեւ վետերանների միությունից է ինչ-որ նշաններ վերցրել եւ կպցրել գլխարկին եւ հիմա այդ հանդերձանքով շրջում է Լոս Անջելեսում: Պատմում են, որ նա երկու թիկնապահ է պահում, որոնք զենքով ազատ շրջել են Վետերանների միության գրասենյակում, ինչի համար նախկին դատավորը նույնիսկ նկատողություն է ստացել»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: