կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 08:13
Քաղաքական

Ամիսների դադարից հետո ԵՄ-Հայաստան աշխատանքային գործընթացը սկսվեց

Ամիսների դադարից հետո ԵՄ-Հայաստան աշխատանքային գործընթացը սկսվեց

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերերեքյան հայտնի հայտարարությունից հետո երեկ առաջին անգամ Երեւանում տեղի ունեցավ «Եվրամիության-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքներ» թեմայով համաժողով, որի ընթացքում խոսվեց, թե ԵՄ-ի կողմից իրականացված նախկին ծրագրերից որոնք կշարունակվեն իրականացվել առաջիկա տարիներին։ Համաժողովը մեծ հաշվով նախատեսված էր Հայաստանում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերից օգտվող շահառու մարմինների ներկայացուցիչների համար, բայց այն ինքնին միտում ուներ ցույց տալու, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները քիչ թե շատ հստակեցվել են եւ մի քանի ամիս դադարից հետո աշխատանքային գործընթաց է սկսվել։

 

Համաժողովի ընթացքում չհայտարարվեց, սակայն, ամենակարեւորը՝ ինչքան գումար կտրամադրի ԵՄ-ն Հայաստանին այդ ծրագրերն իրականացնելու համար»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: