|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, որ ամերիկյան վարչակազմը երեկ հրապարակած` մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձել է Թուրքիայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ձերբակալություններին և դրանք որակել որպես սկանդալ:
Ըստ Haberler-ի՝ պետդեպարտամենտի խոսնակ Ժեն Պսակին հաստատել է տարածված լուրերն ու ասել. «Սա վարչակազմի զեկույցն է, և իհարկե, մեր տեսակետն է ներկայացնում»:
Զեկույցի մասին խոսել է նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` պնդելով, որ բոլոր մանրամասները հաշվի են առել, նաև ասել է. «Այս զեկույցը գիտակցված և տեղին է»:
Հարց է ուղղվել նաև Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած` Էրդողանի և նրա որդու ձայնագրությունների մասին, որը Էրդողանի պնդմամբ, մոնտաժ է, սակայն պետդեպարտամենտում հրաժարվել են այդ մասին խոսել: