Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլին այցելության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանին կոչ էր արել առերեսվել սեփական պատմության հետ: Այս մասին գրել էր միայն թուրքական Hurriyet-ը, իսկ գերմանական ԶԼՄ-ները լռում էին, ինչի պատճառով մենք լուրի իսկությունը կասկածի տակ առանք` չբացառելով, որ տեղեկատվության այս արտահոսքը հատուկ նպատակ է հետապնդում:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, իսկ մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ, և Էրդողանը փորձում է այս կերպ ցույց տալ, թե ինչպիսի ճնշումների տակ է հայտնվել ինքը: Այնուամենայնիվ, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում. Թուրքիայի վարչապետը, իրոք, այսօր հայտնվել է ծանր կացության մեջ` թե' առաջիկա ընտրությունների և թե' Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպվելիք բազմաբնույթ միջոցառումների տեսանկյունից: Եվ Թուրքիան` ի դեմս Էրդողանի, հայտնվել է ծանր ճնշումների տակ:
Yerkir.am-ին այսօր հայտնի դարձավ, որ նման խոսակցություն Մերկելի եւ Էրդողանի միջեւ, իրոք, եղել է: Մերկելը խիստ տոնով, նույնիսկ` կոշտ բառապաշարով Էրդողանին կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ և, բացելով Հայաստանի հետ սահմանը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: