կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 21:05
Հասարակություն

Կարիքավոր ընտանիքը դիմում է Դերենիկ Դումանյանին

Կարիքավոր ընտանիքը դիմում է Դերենիկ Դումանյանին
Սուսաննա Մաթևոսյանն ապրում է Երևանի Չարբախ թաղամասի հանրակացարաններից մեկում: Նրա ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Նախկինում ստանում էին ընտանեկան նպաստ, բայց երբ տղան ամուսնացավ, պահանջեցին, որ հարսը գրանցվի հանրակացարանի այդ մեկ սենյականոց բնակարանում, հակառակ դեպքում՝ կզրկեն ընտանեկան նպաստից: Տան միակ աշխատողը տղան է, ով մշտական աշխատանք չունի, օրվա հացի փողն աշխատում է` տաքսի քշելով: Տանը մեծանում են երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեկը հաշմանդամ է:
Սուսաննան նույնպես ծանր հիվանդություններ ունի, նրան մերժում են հաշմանդամության կարգ սահմանել: Գուլպաներ է գործում ու վաճառում: Սուսաննա Մաթևոսյանը սխալ է համարում կառավարության որոշումը՝ իրենց ընտանիքին նպաստից զրկելը: Կոչ է անում, որ կառավարությունը վերանայի իր օրենքները, որպեսզի  կարիքավոր ընտանիքներին չզրկեն նպաստից:
Նա դիմում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի աջակցությանը, որպեսզի հնարավոր դառնա 4 տարեկան հաշմանդամ թոռնիկի  բուժումը: Սուսաննան ասում է, որ ապաքինման հույսեր կան, քանի որ առողջական առաջընթաց է նկատվում: