Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր ուժը, անկոտրում կամքը աննահանջ կռիվն էր, որ Արցախին հնարավորություն եւ ժամանակ տվեց ստեղծելու զինված ուժեր:
Ըստ նախարարի` ԵԿՄ 10-րդ համագումարը կայանում է անհանգիստ իրավիճակում, քանի որ հակառակորդը ժամանակ առ ժամանակ դիմում է վախկոտ հարձակումների, որոնք, հանդիպելով մեր 19-20 տարեկան զինվորների անկոտրում դիմադրությանը, հետ են մղվում:
«Ադրբեջանն ուժ չունի` իր անզորությունը խոստովանելու մեր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի եւ նրան պես մյուս զինվորների դեմ: Հավաստիացնում եմ, որ հայկական բանակի ստորաբաժանումներն ի զորու են երկար ճանապարհով հետ մղել կամ որջում խեղդել ցանկացած հարձակում: Խոստանում եմ ամեն ինչ անել` ավելի ամուր դարձնելու հայկական բանակը, քանի որ դա է մեր հզորացման ճանապարհը: Շնորհակալ ենք բոլոր այն կռված տղաներին, որոնք պատրաստ են դժվարին պահերին կանգնել այսօրվա զինվորի կողքին»,- ասաց նախարարը: