Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենի իշխանությունների խոստացած` աշխատավարձի բարձրացումները, ինչպես հայտնի է, իրականանալու են ոչ թե իբրև տրամաբանական արդյունք գրանցված տնտեսական աճի, այլ, ինչպես արդեն եղել է նախկինում (նախկին ԿԳ նախարար՝ «օպտիմալիստ» Սերգո Երիցյանի ականջը կանչի), աշխատատեղեր կրճատելու եղանակով:
Անշուշտ, սա Հանրապետականի հանճարեղ գյուտն է, որի ակունքներում, ասում են, բացառյալ Նժդեհի, կանգնած են Հանրապետականի մի շարք կարկառուն դեմքեր՝ Գալուստ Սահակյանից սկսած, Կարեն Ավագյանով վերջացրած: Գյուտ, որից պարտավոր են օգտվել բոլոր մեծ ու փոքր հանրապետական չինովնիկները: Այդ թվում, բնականաբար, նաև Վանաձորի քաղաքապետը: Եվ ինչպես ամբողջ հանրապետությունում, Վանաձորի քաղաքապետարանում էլ են տարեվերջին տեղի ունեցել օպտիմալացման գործընթացներ, նույնիսկ փակվել կամ այլ բաժինների հետ են միավորվել առանձին բաժիններ, ինչի արդյունքում, ինչպես օրերս տեղի ունեցած Վանաձորի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակիցների թիվը 1-ով… ավելացել է: Անշուշտ, միայն միամիտ լոռեցիների մոտ չէ, որ այս բանը կարող էր պատահել. հանրապետական օպտիմալացումը նման է խիարի, որ ուր ասես կարող է թարս աճել:
Լ. Ս.