Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ կքննարկի գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանություններն էլ են հասկանում, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել, որ ժողովուրդը հասկացել է, որ իրենք մերժել են այդ գաղտնի գործարքն ուսումնասիրելու առաջարկը:
«Հանրապետական խմբակցությունը հայտնվել է բարոյապես ու քաղաքականապես պարտված վիճակում: Բնականաբար, ուղիներ են փնտրում` այդ վիճակից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է իրենց առաջարկին հավատալուն, ապա տեղ չեն թողել, որ մենք հավատանք նրանց»,- ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ ԿԲ-ի` քիչ առաջ տարածած հայտարարությանը` Զուրաբյանը նշեց, որ ԿԲ-ն կարող է ամեն հիմարություն և ապօրինություն անել, բայց մի՞թե դա նրանց պատիվ է բերում: «Դա նաև անհարգալից վերաբերմունք է ՍԴ որոշման հանդեպ»,- ասաց պատգամավորը: