կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 15:55
Հասարակություն

Բանակի դժվարությունները տղային դարձնում են տղամարդ

Բանակի դժվարությունները տղային դարձնում են  տղամարդ

Հայերիս մոտ տարածված արտահայտություն է՝ զավակներին, եղբայրներին, ընկերներին, բարեկամ-հարազատներին բանակ ճանապարհելիս միշտ ասում ենք` տղան տղամարդ է դառնում 2 տարում` նկատի ունենալով զինվորական ծառայությունը:

 

Այդպես է` հաշվի առնելով, որ բանակ զորակոչվող 18 տարեկան երիտասարդները, բացի բանակային դժվարություններից՝ երբեմն կիսասոված, երբեմն ձյան ու անձրեւի տակ, երբեմն վազքի մեջ, կրակելու ժամանակ եւ այլն, բացի հոգեբանական դժվարություններից, ունենում են նաեւ կենցաղային դժվարություններ` ստիպված են սառը ջրով սափրվել, իրենց զորանոցներն ու սենյակներն ինքնուրույն մաքրել, սեփական շորերը լվալ, արդուկել, կարել, երբեմն ճաշ եփել եւ այլն, եւ այլն: Այս ամենով հանդերձ՝ 18 տարեկան պատանուց ձեւավորվում է իսկական տղամարդը:

 

Yerkir.am-ին իրենց առօրյա դժվարություններն են ներկայացնում N զորամասի զինվորները: Մանրամասները` տեսանյութում: