|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ»-ը գրում է. «Արամ Ա կաթողիկոսը մտադիր է ժնեւյան համաժողովում խոսել Սիրիայի քրիստոնյա բնակչության ոչնչացման կանխամտածված հատուկ գործողությունների, սպանությունների, հայկական ընտանիքների բռնի մահմեդականացման մասին։
«Ժամանակի» հետ զրույցում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ասաց, որ Արամ Ա կաթողիկոսը «Ժնեւ-2» համաժողովում կխոսի Սիրիայում հայերի բռնի մահմեդականացման մասին: Ավելին, նրա խոսքով, «այդ թեման բարձրացնելն այլեւս քրիստոնյաների ձեռքում չէ, այնպես չէ, որ այդ թեմայի շուրջ աշխարհը լռում է»։
«Եթե մենք ունենք 2 եպիսկոպոս առաջնորդներ՝ ասորի եպիսկոպոս եւ հույն ուղղափառ եպիսկոպոս՝ առեւանգված, ունենք քահանաներ՝ առեւանգված, մայրապետներ՝ առեւանգված, անշուշտ, այդ մասին պետք է խոսվի, պետք է խոսվի քրիստոնյաների վիճակի՝ անվտանգության եւ սպառնալիքների մասին»»։