Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ասում են` Նոր տարվա գիշերը ճապոնացիներն իրենց տաճարներում խփում են զանգերը 108 անգամ, որովհետև, ըստ նրանց մեկնության, մարդը 6 հիմնական մեղք ունի, իսկ յուրաքանչյուր մեղք` իր 18 արտահայտման ձևերը: Ամանորի գիշերը ճապոնացիները հիշում են իրենց մեղքերի մասին: Հիշում են հատկապես դա, թեև ամենքի նման հիշողության մեջ դրոշմված ունեն բազմաթիվ ուրախ ու երջանիկ պահեր:
Ես չեմ առաջարկում հետևել նրանց օրինակին: Այս անգամ հանգիստ թողնենք զանգերը, առավել ևս, որ մեղքերի վերհիշումը դեռևս դրանց գիտակցումն ու ափսոսանքը չէ: Բայց ինչ-որ բան հիշել, այնուամենայնիվ, պետք է: Թիկունքում մնացած օրերի մեջ ինչ-որ բան տեսնելը պետք է: Քո ծիծաղի և իմ արցունքի միջև ընկած տարածությունը, քո հույսի և իմ հուսալքության բևեռները, քո խոսքի և իմ լռության տարբերությունը, քո ընթացքի և իմ կանգառի պատճառները, և էլի շատ տեսիլքներ: Ու թող եկող Ամանորը մեզ ներշնչի այն հույսով, որ ամեն բան իր հատուցման գինն ունի: Թե լավը, թե վատը: Վատը` հատկապես»: