Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 28-ամյա Արտուշ Ստեփանյանի վարած` Infiniti մակնիշի 20 RR 777 համարանիշով, եւ 76-ամյա Ռաֆիկ Պետրոսյանի վարած` Opel Astra մակնիշի` 34 ՕM 012 համարանիշով ավտոմեքենաները:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթին գտնվող ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև բախվել մայթեզրին կայանած` 57-ամյա Գեղամ Հայրապետյանին պատկանող Mercedes մակնիշի 77 ԼԼ 099 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան. երջանիկ պատահականությամբ նշված հատվածում հետիոտներ չեն եղել, քանի որ վթարը տեղի է ունեցել սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հայրապետյանը սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի խորհրդականն է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Թե ով է եղել վթարի մեղավորը, կպարզվի նյութերի նախապատրաստման ընթացքում, քանի որ 2 վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ:
yerkir.am-ին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից տեղեկացրին, որ մեքենան ոչ թե նախարար Յուրի Վարդանյանինն է, այլ նրա խորհրդականի անձնական մեքենան է:
Սակայն նախարարը Կառավարության նիստերին և այլ հանդիպումներին ներկայանում է այս մեքենայով:
Շարունակությունը` http://shamshyan.com/arm/2013-12-06-crash-yerevan.html: