Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը: Նախքան ելույթը սկսելը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռանում է դահլիճից և կատակով դիմեց նրան. «Գրիգորի'չ, հետ արի»:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մոդելների մասին` նա չբացառեց դրանցից ոչ մեկը, այդ թվում` եւ կուտակայինը, սակայն պետք է հաշվի առնել երկրի վիճակը, երբ խնդիրները չեն լուծվում: Ուստի նման պայմաններում, ըստ Աղվան Վարդանյանի, գնալ նման քայլերի ուղղակի հակացուցված է:
Խոսելով սերունդների համերաշխության մասին` նաը կարծիք հայտնեց, որ կենսաթոշակների նախկին համակարգը վաղուց փլուզված կլիներ, եթե չլիներ ազգային առանձնահատկությունը, երբ ընտանիքում թոշակառուները չեն մնում միմիայն իրենց հույսին, այլ զավակները աջակցում են իրենց ծնողներին:
«Այս նոր համակարգը ֆինանսական շուկաները ակտիվացնելու համար է, բայց թե ինչ կլինի 30 տարի հետո, ցավոք, չի հետաքրքրում քաղաքական մեծամասնությանը: Այնպես որ` դա սոցիալական պաշտպանության ծրագիր չէ»,- ասաց պատգամավորը' հավելելով, որ կուտակային համակարգը աշխարհի տարբեր երկրներում այդքան էլ դրական փորձ չունի: Նա նշեց, որ իշխանությունը բերում է Էստոնիայի, Չիլիի օրինակները, սակայն մեջբերում են միայն այն հատվածները, որոնք իրենց են ձեռնտու:
Ըստ պատգամավորի' մի երկրում, որտեղ ցածր են եկամուտները, և որտեղ մեծ է աղքատությունը, այդ համակարգը չի գործելու: Իսկ կառավարությունը գեղեցիկ շղարշով ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ներսում լրիվ այլ բան է, լրիվ այլ պայմանավորվածություններ են:
Այսօր կառավարության դեմ ընդվզում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողները, մասնագետները: «Թե պիտի Ներսես Երիցյանն ասի, որ նրանք իրենց լավն ու վատը չգիտեն, որ իրենց գրպանի մասին են մտածում: Կառավարության դեմ ընդվզել են նրանք, ովքեր այսօր պետք է լինեին կառավարության հիմնական հենարանը և երկրի վաղվա օրվա կառուցողները: Հարգելի' հանրապետականներ, դուք պահպանողական կուսակցություն եք, վաղը այս բարեփոխումն անդրադառնալու է ձեր վրա»,- ասաց Աղվան Վարդանյանը: