Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Թուղրուլ Թուրքեշը խոսել է նույն կուսակցության առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` տարիներ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին:
Ըստ haberler.com-ի` «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի` Թուրքեշին ուղղված` «Դուք այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ֆրանսիայում ինչ որ խոսեցիք, հիմա էլ նույնը մենք Տիգրանակերտում Բարզանիի հետ խոսեցինք» խոսքին պատասխանել է. «Մենք պարոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման պատճառով մի ծայրահեղ թուրքատյացի`Շառլ Ազնավուրին, համերգի հրավեր չտվեցինք կամ հարսանիքներին քեֆի չկանչեցինք»:
«Մենք այդ ժամանակ պարոն Տեր-Պետրոսյանի հետ Ֆրանսիայում հանդիպեցինք, իսկ Էրդողանը Բարզանիին դիմավորեց ինչպես մի պետական զեկավարի, այլ էլ` Տիգրանակերտում: Մի մարդու, ով աչք ունի մեր հողերի վրա: Եթե մենք պարոն Տեր-Պետրոսյանին Արարատ լեռան մոտ դիմավորեիք, ապա իրավունք չէինք ունենա քննադատելու ներկայիս իշխանությանը: Դեռ 1993-ից մենք Տեր-Պետրոսյանի հետ աշխատում էինք 2015-ի դեմ միջոցառումներ ձեռնարկել: Իսկ Էրդողանը Բարզանիի հետ ներդրում արեց` ի շահ իր կուսակցության»,- ասել է Թուրքեշը: