|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 16-ին Պրահայի Լիխտենշտեյնյան պալատի դահլիճում, «Խաչատրյան տրիոյի» /դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան/ մասնակցությամբ, կազմակերպվել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սերգեյ Ռախմանինովի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից հատվածներ: Երեկոյի վերջում Չեխիայում բնակվող հայտնի սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին է հանձնել մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում գտնվելու ժամանակ գրված ձեռագիր մի նամակ:
Իսկ Վաշինգտոնում կազմակերպել է համերգ-ընդունելություն՝ նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին: Դեսպանատանը կայացած համերգին հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև հայ անվանի կամպոզիտորների գործեր: Կատարումներով հանդես է եկել երիտասարդ հայ դաշնակահար Րաֆֆի Բեսալյանը: