| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով: Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ «Ամարաս Յուս»-ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»-ին: Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել է 1500 դրամով:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Երեքնուկ»-ի, «Սեար գրուպ»-ի եւ «Ամարաս Յուս»-ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, եւ նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ «շատ չնեղացնեն»: Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է: