|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայաստանի Հանրապետւթյունում անցկացվում են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները: Այս առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը եւ պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ. հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Ըստ այդմ՝ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: