|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Նրա փոխարեն նոր դատախազ դեռեւս չի նշանակվել: Այս տեղեկությունը հաստատեցին նաև դատախազությունում:
Նշենք, որ Շիրակը դարձավ երրորդ մարզը, որի դատախազն ազատվեց աշխատանքից:
Ավելի վաղ ազատվել էին Արմավիրի դատախազ Սամվել Սինանյանը և Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:
Դատախազությունից հայտնեցին նաև, որ Գեւորգ Կոստանյանի հրամանով Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Գագիկ Խաչիկյանը ևս ազատվել է աշխատանքից: