Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները, ովքեր մինչ օրս նստացույց են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով քաղաքապետարանի երկու պաշտոնյաների` Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի հեռացումը զբաղեցրած պաշտոններից, այսօր վերջնագիր ներկայացրեցին:
Նստացույցի մասնակից ակտիվիստները համարում են, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին եւ քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը եւ կայացնելու օրինականության հաստատմանը եւ հանրային շահին միտված որոշումներ:
Ակտիվիստներն այսօր հայտարարություն տարածեցին` մասնավորապես նշելով, որ հիշյալ երկու պաշտոնյաներին 7-օրյա ժամկետում պաշտոնանկ չանելու դեպքում իրենք կդադարեցնեն նստացույցը եւ կանցնեն ավելի սուր ու ակտիվ գործողությունների:
Նստացույց անող երիտասարդներն այսօր կոչով դիմեցին բոլոր այն քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական միավորներին, որոնք կարեւորում են երկրում անպատժելիության, անօրինության մթնոլորտի վերացումը, երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ իրենց եւ միասնական օրակարգ ձեւավորել` բարձրացված խնդիրների լուծման համար:
Ակտիվիստները լրագրողներին ներկայացրեցին նստացույցի ամբողջ ընթացքում իրենց նկատմամաբ կիրառված գործողությունները, ձերբակալությունները, դատական հայցերը եւ այլն` նշելով, որ դրանք ոչ թե անուղղակի, այլ կոնկրետ եւ ուղղակի ճնշումներ են եղել իրենց վրա` ստիպելու համար հրաժարվել պայքարից: