Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի «Փյունիկ»-ը ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում անցկացրեց: Մարզումից հետո Կամո Հովհաննիսյանը, Աղվան Պապիկյանը և Արթուր Յուսպաշյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Կամո Հովհաննիսյան. - Մարզումներն անցնում են հաճելի մթնոլորտում: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Նոր մարզչի գլխավորությամբ` 4 մարզում ենք անցկացրել, նկատելի փոփոխություններ չկան: Մրցաշրջանի 2-րդ հատվածից միայն դրական սպասելիքներ ունենք, կանենք ամեն ինչ, որ բարելավենք մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում:
«Հիմա լավ մարզավիճակում եմ: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ` անցկացրել եմ 1 մարզում և լավ տպավորություններ ունեմ: Չեմ կարող ասել, թե ինչու առաջնությունը լավ սկսելուց հետո թիմը անկում ապրեց: Ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է», -լրագրողներին ասաց Աղվան Պապիկյանը:
Արթուր Յուսպաշյանի խոսքերով` մարզումները թիմը լավ տրամադրվածությամբ է սկսել, թիմում ամեն ինչ լավ է: «Առաջնության 2-րդ հատվածում յուրաքանչյուր խաղ խաղալու ենք հաղթանակի համար: Մեր երիտասարդ ֆուտբոլիստների փորձի պակասը զգացնել է տալիս, ինչի պատճառով ոչ այդքան հաջող անցկացրեցինք առաջնության առաջին կեսը»,- ասաց ֆուտբոլիստը:
Խոսելով Մանոյանի բացակայության մասին` Յուսպաշյանը նշեց, որ Մանոյանը մեր առաջատար ֆուտբոլիստներից է, և նրա բացակայությունը իրենց համար ծանր է, բայց ամեն ինչ կանեն, որպեսզի արժանի փոխարինող գտնեն, մինչև նա բուժվի և շարք վերադառնա:
լուսանկարը` armsport.am-ի