Մեքենա վարելը վտանգում է կանանց առողջությունը. սաուդյան շեյխ
Սաուդյան Արաբիայի հոգեւորական, շեյխ Սալե ալ Լոհեիդանը հայտարարել է, որ մեքենա վարելը կարող է վտանգել կանանց առողջությունը, մասնավորապես` վնաս հասցնել նրանց ձվարաններին, ինչն էլ կհանգեցնի չբերության: Ըստ նրա` այն կանայք, ովքեր շատ են վարում մեքենա, տարատեսակ հիվանդություններով երեխաներ են լույս աշխարհ բերում. տեղեկացնում է CNN-ը: