|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
)ամբարակի ոստիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, «Հրապարակ»-ի տեղեկություններով, խոսքը գնում է ծեծի մասին:
Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատել են՝ վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել էին աշխատանքից եւ գտնվում էին կադրերի ռեզերվում: Պարզվել է, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից: Թե որն է ազատման պատճառը՝ հայտնի չէ:
Մամուլի արխիվներում թերթը հայտնաբերել է, որ 2011-ի ամռանն այս ոստիկանությունում մի խայտառակ պատահար է գրանցվել. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետվել, կամ նետել են ոստիկանական ավտոմեքենայից, եւ նա հիվանդանոցում մահացել է: Իսկ մեքենայում է եղել Ճամբարակի փոխոստիկանապետը: Հետագայում դա ձեւակերպել են որպես ինքնասպանություն՝ իբր տուժողն ու կասկածյալը, որոնց նստեցրել էին նույն մեքենայի մեջ, վիճել են, եւ կինն իրեն մեքենայից դուրս է նետել: Այդ ժամանակ նույնպես ոստիկանապետը Յու. Գեւորգյանն էր: