Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 27-ը, գողության 44 դեպքից` 24-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 16 դեպքից` 15-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: