|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը վերջերս ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար: Նա Դումանյանին ասել է, թե ինչ կուզի կանի, եւ ինչպես իրեն հարմար է, այդպես էլ կաշխատի: ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ որոշել է Համիկի «հախից» գալ ոչ թե նրա հետ «կռիվ անելով», այլ ցավեցնելով:
Ըստ այդմ, Դումանյանը հենց այդ զանգից հետո ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանին հանձնարարել է ամեն օր ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները, այսինքն՝ այն ամենը, ինչը գտնվում է Հ. Մկրտչյանի «ձեռքում» եւ ապահովում շռայլ կյանք վարելու հնարավորություն: ԱԺ-ում նույնիսկ կատակում են, թե բենզինը «պիպետկայով» են բաց թողնում:
Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չկա, եւ որեւէ վերահսկողություն չի իրականացվում: Նույնը պնդել է նաեւ Հ. Մկրտչյանը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: