կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-16 00:09
Հասարակություն

"Ներվային" նախարարը

"Ներվային" նախարարը

Սեպտեմբերի 14-ին Երեւանում վթար էր տեղի ունեցել` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նասխարար Յուրի Վարդանյանի որդու' Նորայր Վարդանյանի մասնակցությամբ: NEWS.am-ի թղթակիցը զանգահարում է Նորայր Վարդանյանին' որպիսությունը ճշտելու համար: Քաղաքավարի պատասխան է ստանում:

 

Կարճ ժամանակ անց խմբագրություն է զանգահարում Յուրի Վարդանյանը եւ հանդիմանում համայն լրագրողներին՝ իրեն որդուն անհանգստացնելու համար։ «Ինձ արդեն 1500 հատ զանգ է եկել 5 ժամվա մեջ, ամեն մեկը ուզում է մի բան իմանալ: Փոխարեն իմ տղայի առողջության մասին մտածեմ, ես ձեր զանգերին պիտի պատասխանեմ, բացատրություններ պիտի տամ։ Հարցեր եք տալիս, ես այդ հարցերի ժամանա՞կն ունեմ, որ տալիս եք, պիտի զանգեք, ասեք՝  նորմա՞լ է, իր հետ լուրջ խնդիր կա, թե չկա, ես էլ կասեմ, որ չկա։ Դուք ավելորդ հարցեր եք տալիս, լրագրողներդ»,- ասում է նախարարը:

 

Լրագրողի հաջորդ հարցին էլ նախարարը պատասխանում է. «Ավելորդ  հարցեր ես տալիս, աղջի»։

 

Լուրն ամբողջությամբ կարդացեք News.am-ում: