Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Կիդմանը պապարացիի զոհ է դարձել: Դերասանուհին Քելվին Քլայնի նորաձեւության ցուցադրությունից վերադառնալիս է եղել, երբ մի պապարացի, չկարողանալով ժամանակին կանգնեցնել հեծանիվը, վրաերթի է ենթրակել Կիդմանին: Դերասանուհին վայր է ընկել, սակայն վնասվածքներ չի ստացել: Համաձայն TMZ ամսագրի` դերասանուհին պատրաստվում է դատական գործ հարուցել պապարացիի դեմ: