|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վրաստանի Թելավի քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Իոսիֆ Ստալինի պատվին օրեր առաջ կանգնեցված հուշարձանը:
Քաղաքի իշխանությունները հուշարձանը տեղադրած «Ստալին» հասարակական կազմակերպությանը դա ինքնուրույն անելու համար կարճ ժամկետ են տվել, սակայն ՀԿ-ի ներկայացուցիչները հրաժարվել են այն քանդել՝ նշելով, թե իրենք կառուցման գումարը հազիվ են հայթայթել՝ իրենց կազմակերպության, Վրաստանի վետերանների միության միջոցներով:
Կախեթի շրջանի Թելավի քաղաքի՝ Երկրորդ աշխարհամարի զոհերի հուշահամալիրի տարածքում Ստալինի արձանը ավելացավ սեպտեմբերի 1-ին, հաջորդ օրն իսկ հուշարձանը պատվեց նարնջագույն ներկով՝ ի նշան բողոքի: Իսկ քաղաքային իշխանությունը որոշել է այն քանդել՝ հիմնավորելով, թե տեղադրվել է առանց թույլտվության: