Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու՝ ՀՀ նախագահի որոշման հետ:
Հայտարարության մեջ ասվում է. «Այս տարվա հուլիսին՝ երեքուկես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ` Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա:
Մենք նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի լավագույնս հասկանանք Հայաստանի մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել դրա և Ասոցացման ու ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»: