Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրախորհրդարանի անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը համարում է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին` ստիպելով նրան անդամագրվել Մաքսային միությանը:
«Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը եւ միաժամանակ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ես շատ ցավում եմ դրա համար: Դա քննարկել եմ նաեւ Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից աներեւակայելի ճնշման տակ, եւ պատճառը Ադրբեջանի հետ բարդ իրավիճակն է ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդ ճնշումը կա: Փոքր Հայաստանին շանտաժի են ենթարկել` նման որոշման կայացման համար»,- «Ազատ Եվրոպա ռադիո/ Ազատություն ռադիոկայան» կորպորացիայի (RFERL) թղթակից Ռիկարդ Յոզվյակի հետ զրույցում ասել է Բրոկը:
Եվրապատգամավորը հավելել է, որ ապագայում ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն «ինչպես ցանկացած երկրի հետո, սակայն դրանք չեն լինի եվրոպական հեռանկարի հարաբերություններ»: