Օգոստոսի 25-ին Հայկական ջազի աստղերի ճեմուղում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի աստղ-հուշաքարի բացումը և Հայաստանի Հանրային ռադիոյի ջազ բենդի տոնական համերգը (դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան)` ջազ և էստրադային կատարողների մասնակցությամբ:
Ալեքսանդր Աճեմյանի աստղ-հուշաքարի բացումը նվիրված է կոմպոզիտորի 88-րդ տարեդարձին: Միջոցառմանը կմասնակցեն արվեստի և մշակույթի գործիչներ, մեծն կոմպոզիտորի ընտանիքի անդամներ, ինչպես նաև մշակույթի նախարարության, կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Սա արդեն թվով 4-րդ աստղ-հուշաքարն է Հայկական ջազի աստղերի ճեմուղիում: Մինչ այդ բացվել են Արթեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի և Առնո Բաբաջանյանի հուշաքարերը: