կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-27 14:00
Իրավական

Մալաթիայի միջադեպի առնչությամբ ոստիկանությունը ''սպառիչ'' տեղեկություն է հաղորդում

Մալաթիայի միջադեպի առնչությամբ ոստիկանությունը ''սպառիչ'' տեղեկություն է հաղորդում

Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցում BMW X5 մակնիշի սև գույնի ավտոմեքենայի վարորդը բախվել է 4 մեքենայի` դառնալով վթարի պատճառ, այնուհետև լսվել են կրակոցներ: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

 

Իսկ դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական «սպառիչ» տեղեկություն հայտնեց Yerkir.am-ին: Մեր թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց. «Քրեական գործի շրջանակներում (չնշելով, թե որ գործի) դատարանի` խուզարկություն կատարելու որոշմամբ (թե որ դատարանը, ևս չնշեց), ոստիկանության աշխատակիցները (չնշեց, թե որ բաժնի) այցելել են նշված տուն (տան հասցեն ևս չնշեց)` ի կատար ածելու դատարանի որոշումը»: Նա հավելեց, որ տանը գտնվող անձը (անունն անհայտ է) մեքենայով դիմել է փախուստի, որի ընթացքում վնասվել է ևս 4 մեքենա:

 

Այնուհետև, ըստ նրա, ոստիկանության աշխատակիցների կողմից նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Արմեն Մալխասյանը նշեց, որ միջադեպի առնչությամբ ավելի չի կարող ասել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով) ոստիկանները խուզարկություն են իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր` Սիմոն Հակոբյանի կրտսեր որդու` Վարդան Հակոբյանի տանը: Վերջինիս եղբայրը` Ստեփան Հակոբյանը, մեղադրվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Նա այժմ գտնվում է կալանքի տակ, իսկ նրա մասնակցությամբ քննվող գործը գրեթե ավարտման փուլում է: