|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 8-ին միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը մասշտաբային ծեծկռտուքի էր վերածվել։