| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Շիրակ»-ը Սան Մարինոյում պատասխան խաղ խաղաց «Տրե Պենե»-ի հետ: «Շիրակ»-ի կոտդիվուարցի պաշտպան Սամուել Կիերեն, դառնալով ինքնագոլի հեղինակ, խփեց հանդիպման միակ գոլը: Հայկական թիմը Գյումրիում հաղթել էր «Տրե Պենե»-ին` 3:0:
Այսպիսով` ընդհանուր` 3:1 հաշվով Գյումրիի «Շիրակ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի Բելգրադի «Պարտիզան»-ի հետ:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Միկա»-ն կրկին չկարողացավ առավելության հասնել Չեռնոգորիայի «Ռուդարի»-ի նկատմամբ: Առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով զիջել էր մրցակցին: Արդեն Երևանում` «Միկա»-ն ոչ-ոքի խաղաց «Ռուդար»-ի հետ` 1:1: Մեկական գոլով աչքի ընկան Ռաֆայել Ղազարյանը` 45' և Նենադ Ստոյանովիչը` 85':