|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ «Ժողովուրդ»-ին դժգոհում են, որ ԱԺ նիստերի դահլիճում տոթ է, և գրեթե անհնար է աշխատել:
Բանն այն է, որ ԱԺ-ի օդորակիչները չեն աշխատում ամառվա այս շոգ եղանակին. նշում է թերթը: Ու երեկ, երբ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներին «միացան» նաև ՀՀ կառավարության անդամները, ներսում շնչելու օդ չկար: Ու նիստն ընթացավ «բաց դռների» միջավայրում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից պարզել, թե երբ է լուծվելու օդորակիչների խնդիրը.
«Համաշխարհային բանկի մեր գործընկերները գրանտային միջոցներ տրամադրեցին, արդեն մրցույթը եղել է: Հաղթող կազմակերպությունը բերում է համապատասխան սարքավորումները, երևի մինչև սեպտեմբեր արդեն օդափոխության նոր համակարգը նիստերի դահլիճում կաշխատի»:
Այսպիսով՝ եզրափակում է «Ժողովուրդը», պատգամավորները ստիպված կլինեն ԱԺ առաջիկա արտահերթ նիստին էլ դիմանալ տոթին: