|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ստուգայցների արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: