կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 22:45
Աշխարհ

Գամբիայի նախագահի որդու մահվան պատճառ է դարձել շունը

Գամբիայի նախագահի որդու մահվան պատճառ է դարձել շունը

Գամբիայի նախագահ Ադամ Բարոուի 8-ամյա որդին մահացել է այն բանից հետո, երբ նրան կծել է շունը։ Ինչպես հաղորդում է BBC–ն, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Գամբիայի նախագահը բաց կթողնի որդու հուղարկավորության արարողությունը, քանի որ առայժմ ստիպված է մնալ Սենեգալում, որտեղ նա ժամանակավոր ապաստան էր ստացել։ Նշենք, որ Ադամ Բարոուն Գամբիայի նախագահ էր ընտրվել անցյալ տարի, սակայն երկրի ներկայիս նախագահը չէր ընդունել իր պարտությունը, ինչի պատճառով ընտրված նախագահին խորհուրդ էր տրվել մինչև եդմնակալության օրը՝ հունվարի 17–ը մնալ Սենեգալում։