Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը և «Փարավոն»` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը:
Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ: Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում և Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը: Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: «Ժապավեն կտրեցի՞ք կազինոյի բացման ժամանակ, ո՞վ կտրեց»,- լրագրողը հարցրել է զրուցակցին, ով մասնակցել էր այդ արարողությանը: Չէ՞ որ մասնակիցների թվում էր նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ժապավեններ կտրել սիրում էր: «Ոչ, ժապավեն-բան չկար»:
Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն «ակտրիսաներ», ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել: «Համեստի մեջ էր»,- շարունակել է ԲՀԿ աղբյուրը: Ի դեպ, չնայած Սերժ Սարգսյանը չէր արձագանքել հրավերին, բայց մկրտված երեխաների կենացից անմիջապես հետո խմել են նրա կենացը: