|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսյան հերոսամարտից ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, բայց պետք է հիշել, թե ինչպես ծնվեց այդ հաղթանակը. լրագրողներին այսօր ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` անդրադառնալով մայիսյան հերոսամարտին եւ առաջին հանրապետության կազմավորմանը:
Պատմաբանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ կազմերով, որքան թվաքանակով, ում գլխավորությամբ ու ինչ նպատակով էին Հայաստանի վրա հարձակվում թուրքերը, եւ նրանց դեմ ինչպիսի մարտավարություն ընտրեցին հայ զորահրամանատարները:
Մինասյանը մանրամասն բացատրեց, որ թուրքական առաջխաղացումն ուներ երեք ուղղություն, որոնցից մեկով թուրքերը ցանկանում էին գրավել Երեւանը եւ այդտեղով կապ հաստատել Բաքվի հետ, երկրորդով` գրավել Զանգեզուրը, այնտեղից անցնել Պարսկաստան ու այդ ուղղությամբ կապ հաստատել Միջին Ասիայի թյուրքական ժողովուրդների հետ, իսկ երրորդ ուղղությամբ` Ղազախով ու Կասպից ծովի հյուսիսային հատվածով միավորել այնտեղի մուսուլմաններին եւ այսպիսով իրականություն դարձնել Մեծ Թուրան կոչվող պետության ստեղծումը:
Էդիկ Մինասյանի մեկնաբանության մանրամասները` տեսանյութում: